Clicks22
jamacor
Սուրբ Օգոստինոս Երանելի (նոյեմբերի 13, 354, Thagaste, Ալժիր - օգոստոսի 28, 430, Հիպո Ռեգուիս, Ալժիր), լատ.՝ Aurelius Augustinus Hipponensis, աֆրիկյան ծագմամբ հռոմեացի, վաղ քրիստոնեական …More
Սուրբ Օգոստինոս Երանելի (նոյեմբերի 13, 354, Thagaste, Ալժիր - օգոստոսի 28, 430, Հիպո Ռեգուիս, Ալժիր), լատ.՝ Aurelius Augustinus Hipponensis, աֆրիկյան ծագմամբ հռոմեացի, վաղ քրիստոնեական աստվածաբան և փիլիսոփա... Քրիստոնեական դարձ և քահանայություն Սուրբ Օգոստինոսի դարձը հեղ․՝ Ֆրա Անգելիկո 386թ․ օգոստոսի վերջին 31 տարեկանում լսելով և ոգեշնչվելով Պոնտիցիանոսի պատմությամբ՝ Օգոստինոսը ընդունում է քրիստոնեությունը։ Օգոստինոսը պատմում է, որ դա տեղի է ունեցել, երբ մի փոքրիկի ձայն է լսել, որն իրեն ասում էր՝ վերցրու և կարդա։ Դա նա ընդունում է որպես աստվածային հրաման բացել Աստվածաշունչը և կարդալ այն, ինչ կտեսնի առաջինը։ Օգոստինոսը բացում է Պողոսի թուղթը առ Հռոմեացիս և կարդում 13-րդ գլխի 13 և 14 համարները․ Aquote1.png 13 շարժուենք առաքինութեամբ, ինչպէս ցերեկով, ո՛չ անառակութիւններով եւ հարբեցողութեամբ, ո՛չ պոռնկութեամբ եւ պղծութեամբ, ո՛չ նախանձով եւ կռուազանցութեամբ. 14 զգեստաւորուեցէ՛ք Տէր Յիսուս Քրիստոսով եւ մարմնին խնամք մի՛ տարէք ցանկութիւնները գոհացնելու համար: Aquote2.png Ավելի ուշ՝ 397-398թթ․ նա գրում է իր դարձի մասին Խոստովանություններ (լատ.՝ Confessiones) կոչվող երկում, որը իր բնույթով ինքնակենսագրական է։ Խոստովանությունները 2002թ. առաջին անգամ լույս է տեսել հայերենով (թարգմ.՝ Խ. Գրիգորյանի)։ 2008թ. արվել է գրքի երկրորդ, վերանայված հրատակարությունը։ Հետևյալ հատվածը վերցված է այդ երկից․ «Եթե ես որևէ մեկին հարցնեմ, թե նա գերադասում է ճշմարտության մեջ գտնել ուրախությունը, թե՝ ստի, ապա ոչ ոք չի տատանվի պատասխանել՝ ճշմարտության մեջ, ինչպես նաև չի տատանվի ասել, որ ուզում է երջանիկ լինել։ Իսկ երջանկությունը ճշմարտությամբ ուրախանալն է, այսինքն՝ ուրախանալը Քեզանով, որ Ճշմարտությունն ես, Աստված իմ, Լույս իմ, իմ անձի փրկություն (Սաղմ. 26.1, 41.12)։ Բոլորն են ցանկանում այս երջանիկ կյանքը, բոլորն են ուզում ուրախանալ ճշմարտությամբ։ Շատերին գիտեմ, ովքեր հաճույքով խաբում են, սակայն չգիտեմ մեկին, ով կուզենար խաբված լինել։ Որտեղի՞ց են իմացել նրանք այդ երջանիկ կյանքի մասին, եթե ոչ՝ նույն տեղից, որտեղից որ իմացել են ճշմարտության մասին։ Այո՛, նրանք սիրում են այդ ճշմարտությունը, քանի որ չեն ուզում խաբվել. և որովհետև սիրում են երջանիկ կյանքը (որն այլ բան չէ, քան ուրախանալ ճշմարտությամբ), ուրեմն նրանք սիրում են նաև ճշմարտությունը»։ Ամբրոսեն կնքում է Օգոստինոսին նրա որդու՝ Ադեոդատի հետ Միլանում Զատկին՝ 387թ․ ապրիլի 24-25-ին։ Մեկ տարի անց՝ 388թ․-ին, Օգոստինոսը ավարտեց իր ներողությունը Կաթոլիկ եկեղեցու սրբության առաջ։ Այդ տարի Ադեոդատն ու Օգոստինոսը վերադարձան տուն՝ Աֆրիկա։ Օգոստինոսի մայրը մահացավ Իտալիայում, երբ նրանք պատրաստվում էին գնալ Աֆրիկա։ Հասնելով Աֆրիկա՝ նրանք սկսեցին ապրել Օգոստինոսի ընտանիքի սեփականության հաշվին։ Շուտով մահացավ Ադեոդատը, որից հետո Օգոստինոսը վաճառեց իր ունեցվածքը ու բաժանեց աղքատներին։ Միակ բանը, որ նա պահեց, իր ընտանիքին պատկանող տունն էր, որը հետագայում վերածվեց իր և ընկերների համար հոգևոր վայրի։ Օգոստինոսի մահից կարճ ժամանակ առաջ գերմանական ցեղ վանդալները ներխուժեցին Հռոմեական Աֆրիկա։ Վանդալները պաշարեցին Հիպպոնը 430թ․ գարնանը, երբ Օգոստինոսը իր հիվանդության վերջնական փուլում էր։ Ըստ Պոսիդիի՝ Օգոստինոսին վերաբերող հրաշքներից մեկը մի հիվանդ մարդու բժշկումն էր պաշարման ժամանակ։ Ըստ Պոսիդիի՝ Օգոստինոսը իր կյանքի վերջին օրերը անցկացրեց աղոթելով և ապաշխարհությամբ․ նրա խնդրանքով Դավթի սաղմոսները կախել էին պատերից, որպեսզի կարողանար կարդալ։ Նա պատվիրեց, որ Հիպպոնի եկեղեցու գրադարանը՝ իր բոլոր գրքերով, զգուշորեն պահպանվեն։ Նա մահացավ 430թ․ օգոստոսի 28-ին։ Նրա մահից հետո վանդալները թողեցին Հիպպոնը, բայց շուտով վերադարձան և այրեցին քաղաքը։ Նրանք ոչնչացրին ամեն ինչ, բացառությամբ Օգոստինոսի տաճարի և գրադարանի՝ թողնելով դրանք անվնաս։ Օգոստինոսը եկեղեցու կողմից ընդունվել է որպես սուրբ, իսկ ավելի ուշ՝ 1298թ․, Բոնիֆացի VIII պապի կողմից ընդունվել է որպես դոկտոր։ Նրա օրը տոնվում է օգոստոսի 28-ին՝ իր մահվան օրը։ Համարվում է գարեջրագործների, տպագրիչների, աստվածաբանների, հիվանդ աչքեր ունեցողների, ինչպես նաև մի շարք քաղաքների ու թեմերի հովանավոր սուրբը։