24:46
jamacor
1,1 հզր
Հովհաննես մկրտիչը։ Հովհաննես մկրտիչը Հովհաննես Մկրտիչ (լատ.' Io[h]annes Baptista, հուն.' Ιωάννης ο Βαπτιστής,եբրայերեն' 'וֹחָנָן הַמַּטְבִּ'ל Յոխանան բեն Սախարիա), Քրիստոնեական կրոնի գլխավոր …Ավելին
Հովհաննես մկրտիչը։

Հովհաննես մկրտիչը

Հովհաննես Մկրտիչ (լատ.' Io[h]annes Baptista, հուն.' Ιωάννης ο Βαπτιστής,եբրայերեն' 'וֹחָנָן הַמַּטְבִּ'ל Յոխանան բեն Սախարիա), Քրիստոնեական կրոնի գլխավոր գործող անձանցից մեկը։ Բազմաթիվ եկեղեցիների կողմից ճանաչվել է սուրբ։ Հովհաննես Մկրտիչի մասին պատմվում է ինչպես Ավետարանում, այնպես էլՂուրանում։

Համաձայն Ղուկասի Ավետարանի, որն ի տարբերություն մյուսների (Մատթոեսի, Մարկոսի և Հովհաննեսի Ավետարանների) միակն է, որ ներկայացնում է Հովհաննեսի նախածննդյան և ծննդյան պատմությունը, Մկրտիչը որդին էր արդար կյանքով ապրող Եղիսաբեթի և քահանա Զաքարիայի, ովքեր չնայած ծեր տարիքին երկար տարիներ զավակ չէին ունենում (Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկ. 1:5-7), ինչը հրեական միջավայրում մեծ անպատվություն էր համարվում: Հովհաննեսի ծնվելու լուրը Զաքարիան ստացավ Աստծուց' Գաբրիել հրեշտակապետի միջոցով' Տաճարում ծիսական խնկարկություն կատարելու ժամանակ: Այս հրաշալի իրողությունը և Գաբրիելի խոսքերը, թե մանուկը մեծ ուրախություն պետք է լինի շատերի համար, Սուրբ Հոգով լցված' մարդկանց պետք է պատրաստի երկար սպասված Մեսիայի (Քրիստոսի) գալստյանը, որոշակի կասկածներ է առաջացնում Զաքարիայի մոտ, ինչի համար հրեշտակապետը մինչև Հովհաննեսի ծնվելը նրան պատժում է համրությամբ (Ղուկ. 1:8-25): Տաճարում իր պաշտոնի կատարումն ավարտելուց հետո Զաքարիան մեկնում է իր տուն, որից հետո Եղիսաբեթը հղիանում է: Հովհաննեսի' Աստծո ընտրյալ լինելու հանգամանքը առաջին անգամ երևում է նրա' դեռևս Եղիսաբեթի որովայնում եղած ժամանակ. երբ Եղիասաբեթը հանդիպում է Մարիամ Կույսին, ով արդեն հղի էր Հիսուսով, մանուկը նրա որովայնում սկսում է ակտիվորեն խաղալ (Ղուկ. 1:35-45): Հովհաննեսի ծնունդը ըստ գիտական հաշվարկների' համընկնում է Ք.ա. 5-4թթ.-ի միջև: Նրա ծնունդից հետո Զաքարիայի լեզուն իսկապես բացվեց և նա սկսեց օրհնաբանել Աստծուն (Ղուկ. 1:67-75): Համաձայն Գաբրիելի հրամանի' մանկանը անվանեցին Հովհաննես (հուն.' ioannes, եբր.' johohanan), որ թարգմանվում է աստվածաշնորհ, Աստծո ողորմություն : Ավետարանից հայտնի վերջին տվյալը Հովհաննեսի մանկության մասին այն է, որ .«նա բնակվում էր անապատում մինչև այն օրը, երբ երևաց Իսրայելում» (Ղուկ. 1:80): Այս տողը և հատկապես անապատում բնակվելու հանգամանքը զանազան գիտական և ոչ գիտական կարծիքների առիթ է հանդիսացել, որոնք միտված են լույս սփռել Հովհաննեսի կյանքի անհայտ այդ շրջանի վրա: Շրջանառվող կարծիքներից ամենատարածվածներն են'

Հովհաննես Մկրտչի քարոզչության մասին խոսում են բոլոր Ավետարանիչներն էլ' թե՛համատեսները և թե՛ Հովհաննես Ավետարանիչը: Համաձայն նրանց նորմարգարեն ասպարեզ ելավ, երբ արդեն հասուն երեսնամյա մարդ էր (Ղուկ. 3:23): Հրեաների միջավայրում նրա հայտնվելն այնքան մեծ կարևորություն է ձեռք բերում (շուրջ 400 տարիՀրեաստանում մարգարե չէր եղել), որ Ղուկաս Ավետարանիչը այդ փաստն արձանագրում է պատմական 6 հանգամանքով[4] (Ղուկ. 3:1-2)'
Տիբերիոս կայսեր 15-րդ տարով,
Պոնտացի Պիղատոսի կուսակալության շրջանով,
Հերովդես Անտիպասի չորրորդապետության շրջանով,
Փիլիպպոսի չորրորդապետության շրջանով,
Լյուսանիասի չորրորդապետության շրջանով,
Աննայի և Կայիափայի քահանայապետության շրջանով։
Հովհաննեսի հայտնվելը Ավետարանիչները նաև հիմնավորում են հինկտակարանյանմարգարեություններով. «Անապատում կանչողի ձայնն է. Պատրաստեցե՛ք Տիրոջ Ճանապարհը, հարթեցե՛ք նրա շավիղները: Բոլոր ձորերը թող լցվե՛ն, բոլոր լեռներն ու բլուրները խոնարհվե՛ն, դժվարին ճանապարհները հեշտ թող դառնան, առապարները' հարթ ճանապարհներ. և ամեն մարդ կտեսնի Աստծու փրկությունը (Ղուկ. 3:4-6, հմմտ. Մարկ. 1:3-4, Մատթ. 3:3, Ես. 40:3-5), «Ահավասիկ ես ուղարկում եմ իմ պատգամավորին քո առաջից, որ կպատրաստի քո ճանապարհը քո առաջ» (Մարկ. 1:2 հմմտ. Մաղ. 3:1): Գալով ասպարեզ' Հովհաննեսը դիմում է ժողովրդին նույն այն խոսքերով, որոնցով հետո պետք է իր քարոզչությունը սկսեր Հիսուսը. «Ապաշխարեցե'ք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է» (Մատթ. 3:2): Խոսելով նոր մարգարեի քարոզչության նպատակի մասին' Հովհաննես Ավետարանիչը նշում է. «Կար մի մարդ' Աստծուց ուղարկված. Նրա անունը' Հովհաննես: Սա եկավ որպես վկա, որպեսզի վկայի լույսի մասին, որ բոլորը նրա միջոցով հավատան: Ինքը լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի լույսի մասին» (Հովհ. 1:6-8): Ահա Լույսին' Քրիստոսին նախորդելու այս հանգամանքը պատճառ է հանդիսացել Հովհաննեսին տրվող մեկ այլ անվանման' Հովհաննես Կարապետ (Նախակարապետ), որ նշանակում է առաջնորդ: ՀայտնվելովՀրեաստանի անապատում' Հովհաննեսը …